Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն հրաժարվել է հանդիպել Ռուսաստանի և Ուկրաինային նախագահների հետ Չերնոբիլում ԱԷԿ-ի աղետի 25 ամյա տարելիցին նվիրված միջոցառման ընթացքում:
Լուկաշենկոյի ներկայացուցիչ Պավել Լյոգկին հաղորդել է «Ինտերֆակսին», որ նախագահն այդ օրը շարունակելու է իր այցելությունները Բելառուսի տարբեր շրջաններ, իսկ Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հետ հանդիպում ինքը չի նախատեսել:
Բելառուսի նախագահի այս քայլը կարող է պատասխան լինել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի` վերջերս իրականացված քայլի հետ: Ապրիլի 19-ին, ԶԼՄ-ներում լուրեր սկսեցին շրջանառվել այն մասին, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն նշել է, որ կհրաժարվի մասնակցել կոնֆերանսին, եթե այնտեղ լինի Լուկաշենկոն: Սկանդալ չհրահրելու համար, ուկրաինական կողմը այնպես էր կազմել միջոցառման ժամանակացույցը, որպեսզի Եվրահանձնաժողովի նախագահն ու Բելառուսի առաջնորդը չհանդիպեին: