Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավորներ Անելի Էնոքսոնի և Ֆրեդրիկ Մալմի հետ:
ՀԱԿ-ի հաղորդմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, քաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիները` մասնավորապես արտահերթ ընտրությունների հարցը:
Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:
Հանդիպմանը մասնակցել է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Վլադիմիր Կարապետյանը: