Վրաց սահմանապահները Հայաստանի քաղաքացու են ձերբակալել` վրաց – հայկական սահմանը հատելու փորձի ժամանակ:
Ինչպես «Կովկասպրես» լրատվական գործակալությանը հայտնել են Վրաստանի սահմանապահ ոստիկանությունից, Հայաստանի քաղաքացի Սիսակ Միրաքյանը ձերբակալվել է, երբ փորձում էր «Կրասնի մոստ» պաշտոնական հսկիչ անցակետը շրջանցելով` հատել սահմանը:
Հայաստանցու դեմ քրեական գործ է հարուցվել, որը վարում է Վրաստանի սահմանապահ ոստիկանության օպերատիվ-քննչական դեպարտամենտը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: