Երեկ օրվա երկրորդ կեսից Երևանի բենզալցակայաններում կրկին թանկացավ բենզինը, գրում է «Հայկական ժամանակ»:
««Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրը նախկին 430-ի փոխարեն արդեն վաճառվում է 450 դրամով: «Պրեմիումը» արժե 480 դրամ, «սուպերը»` 500 դրամ: Այլ կերպ ասած, միայն մեկ օրում բենզինը Հայաստանում թանկացել է մոտ 5 տոկոսով: Սա ուշագրավ է հատկապես համաշխարհային շուկայում նավթի գնի և դրամի փոխարժեքի հարաբերական կայունության պայմաններում: Նշենք, որ բենզինի գնի աճը զգալի ազդեցություն է թողնում ընդհանուր գնաճի ցուցանիշի վրա»: