ԱՄՆ-ի բնակչության գրեթե կեսը գտնում է, որ կապիտալիզմը և ազատ շուկայական տնտեսությունը հակասում են քրիստոնեության սկզբունքներին: Public Religion Research Institute հիմնադրամի անցկացրած հարցումների արդյունքները վկայում են այն մասին, որ այս տեսակետի հետ համաձայն է հարցվածների 44 տոկոսը, հակառակ կարծիք ունի 36%-ը:
«Քրիստոնեությունն անհամատեղելի է կապիտալիզմի հետ» գաղափաին կողմ է կանանց 50 %-ը, իսկ տղամարդկանց 37%-ը:
Դեմոկրատական կուսակցությանը սատարող անձանց 53%-ը կողմ է այս պնդմանը, դեմ է 26 %-ը: Հանրապետականների կողմնակիցների շրջանում առավել տարածված է այն գաղափարը, որ կապիտալիզմը կարելի է համադրել քրիստոնեության հետ (46%):
Հարցվածների 62%-ը միաժամանակ համաձայն է այն պնդման հետ, որ ժամանակակից Ամերիկայի գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ հարստությունը կենտրոնացած է սահմանափակ թվով մարդկանց ձեռքերում, հաղորդում է newsru.com-ը: