«Ամբողջ աշխարհում ազատ ման եմ եկել, իսկ իմ երկրում անարժան մարդիկ ինձ կանդալել, տարել են», – քիչ առաջ ՀԱԿ հանրահավաքին հայտարարել է հայտնի բռնցքամարտիկ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ՀԱԿ ներկայացուցիչ Սամսոն Խաչատրյանը, ում վերջերս են ազատ արձակել` մեկ տարվա պայմանական ազատազրկման դատապարտելով:
Խաչատրյանի խոսքով` այսօր բազմաթիվ մարդիկ նստած են բանտերում շինծու մեղադրանքներով, սակայն հետ կանգնել չի կարելի:
«Մեկ ա` թունիսիլ տենք», – իր հայտնի արտահայտությունն է կրկնել ՀԱԿ ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ այդ արտահայտությունը Սամսոն Խաչատրյանն առաջին անգամ հնչեցրել էր «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթին տված հարցազրույցում,որից հետո նրան անմիջապես ձերբակալել էին:
Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել մարտի 1-ի հանրահավաքին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար, սակայն բռնցքամարտիկը նշել էր, որ ինքը չի հարվածել ոստիկանի, այլ փորձել է թույլ չտալքաղաքացիական հագուստով անձանց քաշքշել երթի մասնակից կանանց: