Ներկայումս ԱՄՆ-ում բնակվող «Միսս Ռուսաստան» գեղեցկության մրցույթի նախկին տիտղոսակիր Աննա Մալովային բռնացրել են Նյու-Յորքյան խանութներից մեկում գողություն իրականացնելիս, գրում է New York Post-ը:
Նախկին գեղեցկության թագուհին փորձել է Strawberry բրենդային հագուստի խանութից գլխարկ և մի քանի հողաթափեր դուրս բերել:
Մալովային ձերբակալել են Strawberry-ի անվտանգության աշխատակիցները, երբ գեղեցկուհին գողացված իրերով փորձում էր լքել խանութը: Անվտանգության աշխատակիցները նախկին «Միսս Ռուսաստանին» հանձնել են ոստիկանությանը: Կնոջ հանդեպ մեղադրանք է առաջադրվել փոքր չափի գողության հոդվածի համաձայն: Նա պետք է դատարան ներկայանա մայիսի 24-ին:
1998 թվականին Աննա Մալովան հաղթող էր ճանաչվել «Միսս Ռուսաստան » գեղեցկության մրցույթում: Միևնույն տարում նա հայտնվել էր «Միսս տիեզերք» մրցույթի լավագույն տասնյակում: