Այսօր վաղ առավոտյան` ժամը 06.27-ին, հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Մերձավան գյուղում` «Պոլիմերտրուբ» գործարանի տարածքում, հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկրարա ուժերի երկու մարտական հաշվարկ: Ժամը 06.50-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1 բիս» կանչ: Այնուհետու դեպքի վայր են մեկնել եւս երկու մարտական հաշվարկ և Փրկարար ուժերի վարչության հրդեհաշիջման շտաբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.17-ին, մարվել` 07.25-ին:
Գործարանի պոլիէթիլենային արտադրամասի տարածքում այրվել է հոսքագիծ` 500 քմ. մակերեսով: