Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի` Ազատության հրապարակում հրվիրած հանրահավաքին ընդառաջ մի շարք ուղղություններին Երևան տեղափոխող միջքաղաքային տրանսպորտը կրկին չի գործում:
Մասնավորապես, չեն աշխատում Արմավիրից, Էջմիածնից, Ճամբարակից և Ալավերդիից եկող միջքաղաքային տրանսպորտը: Epress.am-ի թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես Էջմիածնի կանգառում միայն տաքսիներ են կանգնած եղել:
Ընդդիմության հանրահավաքը մեկնարկելու է 18:00-ին: Նշենք, որ 2008 թվականից Երևանի քաղաքապետարանը մերժել է ընդդիմության` Ազատութան հրապարակում հանրահավաք անցկացնելու բոլոր հայտերը, բայց այսօրվա հանրահավաքի անցկացումն ի գիտություն է ընդունվել քաղաքապետարանի կողմից: