Չինաստանի բնակչության քանակը հասել է 1,339 միլիարդի: Այս մասին վկայում են մարդահամարի արդյունքում ստացված տվյալները, որոնք հրապարակվել են ապրիլի 28-ին:
Այսպիսով, նախորդ մարդահամարի համեմատությամբ, Չինաստանի բնակչությունն աճել է 5,9%-ով: Նախորդ մարդահամարի տվյալների համաձայն, չինացիների թիվը կազմում էր 1,265 միլիարդ:
Շատ ժողովրդագրագետներ կանխատեսում էին, որ Չինաստանի բնակչությունը 2010 թվականին կհասնի 1,4 միլիարդի, սակայն, ինչպես ցույց են տալիս վերջին մարդահամարի արդյունքները, կանխատեսումները չեն իրականացել:
Մարդահամարի տվյալները նաև ցույց են տվել, որ ԱՄՆ-ից հետո Չինաստանն աշխարհում երկրորդ տեղն է գրավում տնտեսության զարգացման մակարադակով, երկրի ուրբանիզացիայի մակարդակը նույնպես շատ բարձր է: Բնակչության 49,7 %-ն ապրում է քաղաքներում:
2000 թվականին չինացիների միայն 36,09% էր ապրում քաղաքներում: