Պարույր Հայրիկյանը արդեն 2 միլիոն դրամ է հավաքել 2012 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:
Հիշեցնենք, որ ապրիլի սկսզբին «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը կոչով էր հանդես եկել, որում նշել էր.
««Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցությունը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին և աշխարհասփյուռ բոլոր հայերին հանգանակություն կատարել ԱԻՄ-ի համար, որը 2012 թվականի ընտրություններին մասնակցելու կոչերի, ազգային-քաղաքական ներդրումներից բխող հասարակական ակնկալիքների և մի շարք այլ կոչերի արձագանքն է»:
Epress.am-ի հարցին պատասխանելով` Հայրիկյանն ասել է, որ, չնայած իր սպասածից 10 անգամ քիչ է արձագանքը, բայց արդեն հավաքված գումարը ահագին է:
«Մոտ 2 միլիոն դրամ է հավաքվել, որը բավական է որոշակի գործողություններ կարող ենք անել», – նշել է Հայրիկյանը: