Home / Հայաստան / Հովիկ Աբրահամյանը Facebook-ի միջոցով դիմել է Նազիկ Ավդալյանին

Հովիկ Աբրահամյանը Facebook-ի միջոցով դիմել է Նազիկ Ավդալյանին

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով վերջերս իր անձնական էջն է բացել Facebook սոցիալական ցանցում, բավական ակտիվ գրառումներ է անում:

Մասնավորապես, նա ստատուսի տեսքով իր զորակցությունն է հայտնել ավտովթարի ենթարկված ծանրամարտիկ, աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանին:

«Սիրելի Նազիկ, պինդ մնա, վստահ եղիր, որ հաղթահարելու ես բոլոր դժվարությունները: Ես քո բազմաթիվ երկրպագուների հետ միասին հավատում եւ զորակցում եմ քեզ: Դու բազմիցս ես ապացուցել, որ կարող ես կռիվ տալ եւ հաղթող դուրս գալ անգամ ամենադժվար իրավիճակներում: Մաղթում եմ շուտափույթ ապաքինում: Մենք դեռ տեսնելու ենք քո նոր հաղթանակները»,- գրում է ԱԺ նախագահը:

Նշենք նաև, որ երեկ Նազիկ Ավդալյանին և օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանին այցելել են նաև ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ փոխնախագահ Սամվել Բալասանյանը և Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

ԱԺ փոխնախագահը և Շիրակի թեմի առաջնորդը գյումրեցի մարզիկներին մաղթել են շուտափույթ առողջացում և հայտնել են վերջիններիս օգնելու իրենց պատրաստակամության մասին: