Պակիստանի հատուկ ծառայությունները կալանավորել են «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Օսամա բեն Լադենի երկու կանանց ու 6 երեխաներին: Ինչպես հայտնում է «Սինխուան»` հղում կատարելով Dunya TV-ին, նրանք ձերբակալվել են Իսլամաբադից 60 կմ հեռավորության վրա գտնվող լեռնային բնակավայրում: Նշենք, որ Բեն Լադենն ունի 19 երեխա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բեն Լադենը և նրա որդին սպանվել են մայիսի 1-ին Աբոթաբաթ քաղաքում ԱՄՆ զորքերի հատուկ գործողությունների հետևանքով: Զոհվել էին նաև խմբավորման առաջնորդի եղբայրն ու մի կին, որին օգտագործում էին որպես կենդանի վահան:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաստատել էր «համար 1 ահաբեկչի» սպանության փաստը: Միաժամանակ հաղորդվում էր, որ ԴՆԹ հետազոտությունները, որոնք պետք է ապացուցեն բեն Լադենի իսկությունը, անցկացվելու են մի քանի օրերի ընթացքում: