Շոտլանդական «Ռեյնջերս» ֆուտբոլային ակումբի ավագ Դեյվիդ Ուեյրուին պատիժ է սպառնում նրա համար, որ վերջինս երկրի առաջնության 35-րդ տուրում «Մոտերուելի» հետ հանդիպմանը խաղադաշտ է դուրս եկել վերնաշապիկով, որի վրա առկա էր արքայազն Ուիլիամին և Քեյթ Միդլթոնին ուղղված մաղթանքներով գրություն:
Daily Mail-ի փոխանցմամբ` «հարսանեկան նվերի» վերաբերյալ արձանագրություն է կազմվել: Համաձայն ՖԻՖԱ-ի կանոնների` արգելվում է վերնաշապիկների վրա կրոնական, քաղաքական և անձնական բնույթի գրառումներ կատարել:
«Ռեյնջերսում» պնդում են, որ թույլ են տվել Ուեյրին նման վերնաշապիկ կրել, քանի որ տեղյակ չէին նման կանոնների առկայության մասին: