Home / Հայաստան / Ամերիկացին սափրել է 10 տարվա մորուքը Բեն Լադենի մահվան կապակցությամբ

Ամերիկացին սափրել է 10 տարվա մորուքը Բեն Լադենի մահվան կապակցությամբ

Վաշինգթոնի բնակիչը 10 տարվա մեջ առաջին անգամ սափրել է մորուքը «Ալ Ղաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենի սպանության կապակցությամբ: Այս մասին գրում է Reuters-ը:

Փաստորեն 50-ամյա ուսուցիչ Հարի Ուեդլը կատարել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո տված իր խոստումը: Այն ժամանակ նա հրապարակավ հայտարարել էր, որ չի սափրվի, մինչև չսպանեն բեն Լադենին, որին ԱՄՆ-ում պատասխանատու են համարում Նյու Յորքի երկնաքերների ահաբեկչության համար:

Բեն Լադենի մահվան լուրը ստանալուց անմիջապես հետո տղամարդը վերցրել է մկրատն ու սափրիչը և ազատվել 38 սանտիմետրանոց մորուքից: