հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ռուսաստանում թուրքերը գործադուլ են հայտարարել և հետ են պահանջում իրենց անձնագրերը

Ռուսաստանում թուրքերը գործադուլ են հայտարարել և հետ են պահանջում իրենց անձնագրերը

Շուրջ 200 թուրք աշխատավորներ գործադուլ են հայտարարել Վլադիվոստոկում գտնվող Ռուսկի կղզում`պահանջելով վճարել իրենց աշխատավարձերը:

Թուրք բանվորները նախօրեին հաղորդել են լրագրողներին, որ ներկայումս 250 մարդ հրաժարվում է աշխատել: Նշենք, որ թուրք բանվորներին վարձել է «Ռեգիոնտեխստրոյ» ՍՊԸ-ն:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», գործադուլավորները հայտարարում են, որ գործատուն նախապես յուրաքանչյուր աշխատողի ամսական 4000 դոլար էր խոստացել: Սակայն, տեղ հասնելուն պես, պայմանագրեր են ստորագրվել երկուսից երեք անգամ պակաս գումարներով: Այժմ ՍՊԸ-ն 300 դոլար է առաջարկում աշխատաղներին և տուն վերադառնալու տոմս, միաժամանակ աշխատողներին չեն վերադարձնում անձնագրերը`պահանջելով ստորագրություն թողնել այն մասին, որ ամբողջովին ստացել են աշխատավարձերը:

Բանվորները հայտարարում են, որ իրենց սովի են մատնել` դադարելով սնվելու համար նախատեսված կտրոններ տրամադրել: