ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Սպիտակ տան պաշտոնատար անձինք քննարկում են «Ալ Ղաիդա» խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենի դիակի նկարն այսօր հրապարակելու հարցը, հաղորդում է ABC News-ը`հղում կատարելով իր հավաստի աղբյուրներին:
Համաձայն նկարը տեսած աղբյուրի, այն արյունոտ է և սարսափելի `գլխի վերին հատվածում հրազենային վնասվածքով: Սպիտակ տան պաշտոնատար անձինք նշում են, որ անհրաժեշտ է այն քայլին գնալ երկրի` համար առաջին թշնամու մահվան փաստին թերահավատորեն մոտեցողների կասկածները վերացնելու համար: