Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2011-2012 ուսումնական տարվա ընդունելությունն իրականացվելու է առանց ընդունելության քննությունների /բացառությամբ արվեստի ոլորտի մասնագիտությունների, որոնց գծով նախատեսված է մասնագիտական առարկաներից քննություն/` դիմորդների ավարտական փաստաթղթի գնահատականների հիման վրա:
Նման որոշում կայացվել է համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատված «Կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2011-2012 թվականների միջոցառումների համալիր ծրագրի» դրույթների, մշակվել և հաստատվել է «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2011 թվականի ընդունելության կարգը»: Այս մասին տեղեկացնում է ԿԳՆ լրատվական բաժինը: