Home / Հայաստան / Ալավերդիում այսօր նոր բժշկական կլինիկա է բացվում

Ալավերդիում այսօր նոր բժշկական կլինիկա է բացվում

Մայիսի 4-ին Ալավերդիում կբացվի բժշկական կլինիկա, որի վերանորոգումը ֆինանսավորվել է ԱՄՆ կառավարության կողմից:

Կլինիկայի վերանորոգման աշխատանքների գինը կազմել է 75,000 ԱՄՆ դոլար, դա Միացյալ Նահանգների մարդասիրական օգնության ամենամեծ վերանորոգման ծրագիրն է Հայաստանում, հաղորդում է ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը:

Նոր սարքավորումներով հագեցած բժշկական կլինիկան կծառայի Լոռու և Տավուշի բնակիչներին: Հիվանդանոցը ղեկավարվելու է Հունական Բժշկական Ֆոնդի (Greek Medical Fund) «Hippocrates – Armenia» կազմակերպության կողմից, որը 2001 թվականից սկսած հովանավորվում է Միացյալ Նահանգների կառավարության կողմից:

ԱՄՆ դեսպանատան համաձայն, Հունական Բժշկական Ֆոնդը սոցիալապես խոցելի խմբերին և պակաս ռեսուրսավորված հաստատություններին տրամադրում է անվճար բժշկական ծառայություններ և տարածում դեղագործական և բժշկական պարագաներ: Ֆոնդը նաև իրականացնում է շարժական այցելություններ հեռավոր գյուղեր: