Տիգրան Մեծի և Նոյ նահապետի արձանները ՀՀ նախագահի նստավայրի բակից տեղահանելու առիթով հնչող տարաբնույթ մեկնաբանություններն անհեթեթ են: Այս մասին, պատասխանելով արձանների տեղահանման պատճառների մասին Epress.am-ի հարցին, ասել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը:
«ՀՀ նախագահի աշխատակազմին հարող տարածքում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ, և մասնագետների խորհրդով արձանները կտեղադրվեն ՀՀ նախագահի աշխատակազմին հարող տարածքի մեկ այլ հատվածում: Այդ առիթով հնչող տարաբնույթ մեկնաբանությունները պարզապես անհեթեթ են», – հայտարարել է Արմեն Արզումանյանը:
Նշենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Սերժ Սարգսյանը որոշել է ազատվել Ռոբերտ Քոչարյանի ժառանգությունից` ապամոնտաժելով վերջինիս օրոք նախագահական նստավայրի տարածքում տեղադրված արձանները: