Home / Հայաստան / Տիգրան Կարապետյանը վաճառեց ԱԼՄ-ի շենքը

Տիգրան Կարապետյանը վաճառեց ԱԼՄ-ի շենքը

«Երկիր» օրաթերթի տեղեկություններով, Ժողովրդական կուսակցության նախագահ, «ԱԼՄ Հոլդինգի» ղեկավար Տիգրան Կարապետյանը վաճառել է այն շենքը, որում 10 տարի գործել է «ԱԼՄ» հեռուստաընկերությունը:

«Նախկին հեռուստաընկերության` այժմ մի քանի հոգուց բաղկացած կոլեկտիվը մոտ օրերս կտեղափոխվի Ժողովրդական կուսակցության տարածքային գրասենյակ, որտեղ գործում է նաև «Դուպլեքս» մամուլի ակումբը: Շենքը Տիգրան Կարապետյանի սեփականությունն էր: Ի դեպ, իր եթերներում Տիգրան Կարապետյանը բազմիցս ասել է, որ հեռուստաընկերության կայացման համար ծախսել է մոտ 7 մլն դոլար»: