Մայիսի 3-ին՝ ժամը 21.25-ին Սամվել Հարությունյանն ահազանգել է, որ ինքը Երևան քաղաքի Հաղթանակի կամրջի հարակից տարածքում բարձրացել է ծառը և ինքնուրույն չի կարող իջնել: Այս մասին հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարների ուժերով ծառից իջեցվել է Երևան քաղաքի բնակիչ,1989թ.-ին ծնված Սամվել Հարությունյանը: