Մայիսի 5-ին՝ ժամը 14.30-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի հարստացման կոմբինատին հարակից շինհրապարակում տեղի է ունեցել թթվածնի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով շինարարության աշխատակիցներ` Կապան քաղաքի բնակիչ,22-ամյա Էդուարդ Ավետիսյանը և Ագարակ քաղաքի բնակիչ,23-ամյա Վազգեն Գրիգորյանը ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Ագարակ քաղաքի հիվանդանոց, հայտնում է «Արտակարգ ալիքը:
Տուժածների առողջական վիճակը բավարար է: