Տանը, որտեղ սպանվել է «Ալ Ղաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ուսաման բեն Լադենը, խաղալիք հրացան են գտել: Զենքը շատ լավ տեսանելի է այն մի քանի լուսանկարներում, որոնք տարածվել էին համացանցում:
Այդ լուսանկարներում կարելի է տեսնել վառ գույնի պլաստմասե խաղալիք, որն ընկած է սպանված ահաբեկչի գլխի մոտ: Ի դեպ, Reuters գործակալությանը պակիստանցի ուժայիններից մեկի կողմից վաճառված նկարներում զենք չի երևում:
Բեն Լադենի տանը երեխաներ էին ապրում, այնպես որ խաղալիքը կարող էր և նրանցից մեկինը լինել, գրում է Newsru.com-ը: