Մայիսի 4-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 24-ամյա Սոնա Մ.-ին:
Պարզվել է, որ նա որպես սպասավոր վարձավճարով աշխատելով 54-ամյա Սուսաննա Մ.-ի տանը` գողացել է 100 եվրո և 100 ԱՄՆ դոլար, հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: