Մայիսի 6-ին ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի «Սուրբ Սարգիս» անունը կրող մատուռում քրեակատարողական ծառայության հոգևոր տեսուչ Տեր Ռուբեն աբեղա Զարգարյանի ձեռամբ և ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արամ Սարգսյանի աջակցությամբ տեղի ունեցավ քրեակատարողական հիմնարկներում նախադեպը չունեցող արարողություն:
Դատապարտյալ Արսեն Համբարձումյանը իր կյանքը կապեց Լիլիթ Իսրայելյանի հետ:
Պսակադրությանը մասնակցում էին նաև նորապսակների հարազատները, հայտնում են ՀՀ Արդարադատության նախարարության ՔԿՀ վարչության լրատվական ծառայությունից:
Քրեակատարողական վարչության պետ, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը յոթ օր կարճաժամկետ մեկնում է տրամադրել Արսենին` որպես հետ ամուսնական արձակուրդ:
Դատապարտյալ Արսեն Համբարձումյանի պատժի կրման օրացուցային ավարտին մնացել է շուրջ երկու տարի: