Մի քանի րոպե առաջ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները Տիգրան Մեծ պողոտայում բացօթյա առևտուր իրականացնող քաղաքացիների ապրանքը շուռ են տվել, հայհոյել նրանց և հեռացել: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել են առևտրականները:
«Դրանք հաստատ ծակված են, թե չէ դա նորմալ մարդու արարք չի, մենակ տեսնեք` ինչ վայրենությամբ են հարձակվում ապրանքի վրա: Ասում են` հրաման ունենք, իրավունք ունենք, ես չեմ հասկանում` ջարդելու, փչացնելու իրավունք դրանց ո՞վ ա տվել»,- բորբոքված պատմել է կանանցից մեկը: