Շիրակի մարզում վերջին շաբաթվա հիմնական քննարկման թեման այն է, թե ինչով է ի վերջո ավարտվել այս տարվա մայիսի 1-ին ՀՀ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արթուր Բաղդասարյանի միջև բռնված լարված երկխոսությունը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
«Շիրակի մարզի Սպանդարյան համայնքի ղեկավար, ՕԵԿ անդամ անդամ Վաղինակ Բաղդասարյանի (ԱԽՔ-ի հետ հորեղբոր թոռներ են) որդու` մայիսի 1-ին տեղի ունեցած հարսանիքի պատվավոր հյուրերն են եղել Արթուր Բաղդասարյանը և Աշոտ Գիզիրյանը: Ըստ Արթիկում և Գյումրիում շրջանառվող լուրերի, երբ բոլորն արդեն գինովցած են եղել, նրանց միջև տհաճ խոսակցություն է բռնկվել: ԱԽՔ-ը զայրացած քաշել է մարզպետի թևից`առաջարկելով կողքի սենյակում առանձին խոսել: Քիչ անց այս սենյակից ճլըթոց է լսվել և ԱԽՔ-ը խառնված ու սրընթաց այնտեղից դուրս է պրծել: Վաղինակ Բաղդասարյանը մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ նշված պաշտոնյաները մասնակցել են իր որդու հարսանիքին: Բայց վեճի դրվագը Սպանդարյանի գյուղապետը, բնականաբար, հերքել է»: