Մայիսի 7-ին մեկնարկեց Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ շրջանը: Իջևանի «Արնար» ստադիոնում Գյումրիի «Շիրակը» հանդիպեց Երևանի «Միկային»: Առաջնության 8-րդ տուրի հանդիպումը Հայաստանի գավաթի եզրափակիչի նախերգանքն էր:
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին այս թիմերը «Հանրապետական» ստադիոնում պայքարելու են գավաթի համար: Առաջնության խաղում ավելի ուժեղ էր Գյումրիի թիմը, որը Մկրտիչ Նալբանդյանի խփած միակ գնդակի շնորհիվ հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ:
Օրվա մույս խաղում Հայաստանի վերջին տարիների անփոփոխ չեմպիոնը ոչ-ոքի խաղաց Դիլիջանի «Իմպուլսի» հետ: Արդեն 19-րդ րոպեին «փյունիկցիներն» առջևում էին 2:0 հաշվով, սակայն հյուրերը կարողացան 2 գնդակ խփել և մեկ միավոր կորզել մրցակցից:
Վաղը կկայանան «Ուլիս»-«Գանձասար» և «Բանանց»-«Արարատ» հանդիպումները:
8-րդ տուրի մայիսի 7-ին կայացած հանդիպումների տեխնիկական արդյունքներ.
«Շիրակ»-«Միկա» 1:0 (0:0)
Իջևան, «Արնար» մարզադաշտ
Մրցավար` Գևորգ Եղոյան
Գոլը` Մկրտիչ Նալբանդյան, 62
«Փյունիկ»-«Իմպուլս» 2:2 (2:1)
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար` Սուրեն Բալիյան
Գոլերը` Էդգար Մանուչարյան, 8, Մարկոս Պիզելի, 19 («Փյունիկ»), Հովհաննես Գոհարյան, 27, Ջուլիանո Խիմենես, 74 («Իմպուլս»)