Home / Հայաստան / Հենրիխ Մխիթարյանը՝ Ուկրաինայի չեմպիոն

Հենրիխ Մխիթարյանը՝ Ուկրաինայի չեմպիոն

Հայաստանի հավաքականի առաջատար կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այսօր իր ակումբի՝ Դոնեցկի «Շախտյորի» կազմում նվաճեց Ուկրաինայի չեմպիոնի կոչումը: Դա տեղի ուենցավ առաջնության 28-րդ տուրում, երբ «Շախտյորը» 2:0 հաշվով հաղթեց Դոնեցկի «Մետալուրգին», որի կազմում առաջին րոպեներից խաղում էր հայաստանցի մեկ այլ ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանը: Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ 68-րդ րոպեին 1:0 հաշվի ժամանակ, և բավական լավ իրեն դրսևորեց: Դրվագներից մեկում նա գնդակը խլեց Մկրտչյանից և դուրս եկավ դարպասապահի առջև, սակայն նրա հարվածից հետո մրցակցի դարպասապահը փրկեց իր թիմին:

86-րդ րոպեին Դարիո Սռնան իրացրեց տուգանայինը և ամրագրեց հանդիպման վերջնական հաշիվը՝ 2:0: