Associated Press (AP) տեղեկատվական գործակալությունը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմից դատարանում պահանջում է հրապարակել «Ալ Ղաիդա» ահաբեկչական խմբավորման սպանված սպանված Ուսամա բեն Լադենի լուսանկարները։
Գործակալությունը հիմնավորում է իր պահանջը նրանով, որ ամերիկյան ԶԼՄ–ներն իրավունք ունեն գործադիր իշխանությունից պահանջել` հրապարակել կառավարական փաստաթուղթը՝ «Տեղեկատվության ազատության մասին» (Freedom of Information Act) ակտի համաձայն։
Բացի սպանված Բեն Լադենի լուսանկարներից, գործակալությունը պահանջում է նաև հրապարակել աշխարհի համար 1 ահաբեկչին վերացնելու նպատակով իրականացված գործողությունների ժամանակ ծովային հետևակների նկարահանած տեսանյութը։ Նրանք պահանջում են նաև այն տեսանյութը, որում բեն Լադենի դիակը ռազմական նավից ծովն են նետում։
Սպիտակ տունը պարտավոր է գործակալության պահանջին պատասխանել 20 օրյա ժամկետներում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման CBS հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ որոշել է չհրապարակել սպանված Բեն Լադենի լուսանկարները: