Այսօր Հայաստանի ֆուտբոլի Բարձարգույն խմբի առաջնության 8-րդ տուրի երկու հանդիպում կայացավ: «Հրազդան» ստադիոնում հանդիպեցին առաջնության առաջատարները՝ Երևանի «Ուլիսը» և Կապանի «Գանձասարը»: Հանդիպումը անցավ երևանցիների աննշան առավելությամբ և բավական անհաշտ պայքարում, սակայն խփած գնդակները հանդիսատեսը չտեսավ:
Երևանի «Բանանցը» սեփական հարկի տակ ընդունել էր «Արարատին»: Դաշտի տերերն առաջին անգամ այս մրցաշրջանում խաղում էին սեփական ստադիոնում՝ «Բանանց 1»-ում: Բացի դա, նորամուտն էր նշում թիմի նորանշանակ մարզիչ Ռաֆայել Նազարյանը: Նոր մարզչի առաջին հանդիպումը հաջողությամբ պսակվեց՝ «Բանանցը» հաղթեց 2:1: Սա թիմի առաջին հաղթանակն էր:
Հիշեցնենք, որ երեկ «Շիրակը» հաղթել էր «Միկային»՝ 1:1, իսկ «Փյունիկն» ու «Իմպուլսը» 2:2 հաշվով ոչ-ոքի էին խաղացել:
Տուրի տեխնիկական արդյունքներ.
«Ուլիս»-«Գանձասար» 0:0
Երևան, «Հրազդան» մարզադաշտ
Մրցավար` Անդրանիկ Արսենյան
«Բանանց»-«Արարատ» 2:1 (1:1)
Երևան, «Բանանց 1» մարզադաշտ
Մրցավար` Մանուկ Ֆահրադյան
Գոլերը` Արարատ Առաքելյան, 34, 74 («Բանանց»), Խորեն Վերանյան, 44 («Արարատ»)
«Շիրակ»-«Միկա» 1:0 (0:0)
Իջևան, «Արնար» մարզադաշտ
Մրցավար` Գևորգ Եղոյան
Գոլը` Մկրտիչ Նալբանդյան, 62
«Փյունիկ»-«Իմպուլս» 2:2 (2:1)
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար` Սուրեն Բալիյան
Գոլերը` Էդգար Մանուչարյան, 8, Մարկոս Պիզելի, 19 («Փյունիկ»), Հովհաննես Գոհարյան, 27, Ջուլիանո Խիմենես, 74 («Իմպուլս»)
Մրցաշարային աղյուսակ»
Ուլիս 8 խաղ, 17 միավոր
Գանձասար 8, 16
Փյունիկ 8, 13
Միկա 8, 11
Իմպուլս 8, 11
Շիրակ 8, 9
Բանանց 8, 6
Արարատ 8, 2