Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլիամի և Քեյթ Միդլթոնի հարսանիքից հետո նորապսակները, կարծես, դուրս մղվեցին ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնից:
Լրագրողներն ու բլոգերներները սկսեցին քննարկել արքայազնի ու նրա կնոջ հարազատներին: Համացանցում հայտնվել են Քեյթի եղբայր Ջեյմսի և նրա քույր Պիպայի բավական համարձակ նկարները:
The Daily Telegraph-ի փոխանցմամբ` ողջ ընտանիքը վրդովված է այդ հանգամանքից:
Ամենայն հավանականությամբ, Պիպայի և Ջեյմսի նկարներն արվել են իրենց ընկերների կողմից, այնուհետև վաճառտվել մեծ գումարի դիմաց: Ներկայումս Միդթոնների ընտանիքին հաջողվել է լուսանկարչի վրա ճնշում գործադրելով` կանխել նկարների հետագա տարածումը, գրում է պարբերականը: