Home / Հայաստան / Հայաստանում կանցկացվի ժայռամագլցման փառատոն

Հայաստանում կանցկացվի ժայռամագլցման փառատոն

Այս տարի մայիսի 21-ից 31-ը Հայաստանում կկազմակերպվի Առաջնամագլցման երկրորդ միջազգային փառատոնը: Միջոցառման կազմակերպիչն է «Ժայռերն ի վեր» անվանումը կրող ակումբը: Նախատեսվում է, որ փառատոնի մասնակիցները կլինեն աշխարհի շուրջ 10 երկրներից:

Փառատոնի հիմնական մագլցման վայրեր այս տարի ընտրվել են Գառնիի, Արփա գետի և Նորավանքի կիրճերը:

Հաշվի առնելով Հայաստանի հարավում նոր զբոսաշրջային արդյունքների ստեղծման հեռանկարները` Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը համագործակցում է ակումբի հետ և փառատոնի անցկացման համար ցուցաբերում ֆինանսական աջակցություն:

Առաջնամագլցման միջազգային փառատոնն առաջին անգամ կազմակերպվել է 2009 թվականին և ունի զարգացման ու ընդլայնման լուրջ միտում: Մասանկիցները Ռուսաստանից, Իրանից և Չեխիայից էին, նրանք մագլցում էին Հրազդանի, Գառնիի, Նորավանքի և Արփա գետի կիրճերում: Այս մասին տեղեկացնում են Ազգային մրցունակության հիմնադրամից: