Մայիսի 10-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին էր դիմել 32-ամյա Գևորգ Հ.-ն և հայտնել, որ երկու օր առաջ Կոմիտասի շուկայի մոտ իր ծանոթն իր գրպանից գողացել է 73.000 դրամ և արևային ակնոց:
Նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նախկինում ազատազրկման դատապարտված, 1963 թ. ծնված Գագիկ Պարսամյանին՝ «Գլազ» մականունով:
Ոստիկանները պարզել են, որ գյուղմթերքների առևտրով զբաղվող Պարսամյանը Կոմիտասի շուկայի մոտ մայիսի 8-ին հանդիպել էր հին ընկերոջը՝ ում հետ ծանոթացել էր քրեակատարողական հիմնարկում: Հանդիպման ընթացքում էլ ընկերոջ գրպանից թռցրել էր 73 000 դրամը, ապա նաև արևային ակնոցն ու հեռացել:
Գրպանահատության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, հայտնում են ոստիկանությունից: