Մայիսի 10-ին՝ ժամը 14.02-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը տեղեկատվություն է ստացել, որ Կիևյան կամրջից մարդ է նետվել և կիրճից դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարների ուժերով կիրճից դուրս է բերվել 1955թ.-ին ծնված Սամվել Մելիքջանյանի դին և հանձնվել շտապօգնության և ոստիկանության աշխատակիցներին: