Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը ստիպված էր «ժամանակից շուտ դուրս գալ քաղաքական արենա» երկրում տիրող ներքաղաքական իրավիճակից բխող գործընթացների պատճառով:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ինքը` Դավիթ Հակոբյանը:
Իր խոսքում նա նշել է, որ «երկիրը դարձել է երեք նախագահների կռվախնձոր, իսկ իրենց ընդդիմադիր հայտարարած սուբյեկտները գործում են ազգային շահին անհարիր»: Այնուհետև նա ներկայացրել է ընդդիմադիր դաշտում առկա ուժերի մասին իր պատկերացումները:
«Առաջին քաղաքական սուբյեկտը, որ իրեն վերջին երկու տարին թմբկահարում է որպես քաղաքական ընդդիմություն` Դաշնակցությունն է: Նրանց սկզբունքներն են, առաջ` մորթիդ, նոր` որդիդ: Ջուր են տեսնում ձուկ են դառնում, հող են տեսնում մուկ են դառնում: Այդ ուժը չափից ավելի քաղաքական կերպարանափոխումների ենթարկվեց: 2-րդ քաղաքական ուժը Րաֆֆի Հովհաննսիյանի ճամբարը` «Ժառանգությունը», առայժմ, կարծես, կրիայի նման իր տաշտակից գլուխը չի հանում, թաղված է անորոշության և, այսպես կոչված, անհայտության գրկում: Եվ իրեն գլխավոր ընդդիմադիր հայտարարած ՀՀՇ-ն` կերպարանափոխված ՀԱԿ-ի ձևով, իր տասնյակ արբանյակների հետ քաղաքական և բարոյական կռախ ապրեց, քաղաքական գործամոլության արդյունքում դարձավ իշխանության, արցախյան վիկինգների քաղաքականության դինաստիայի սպասավորը, և հանրապետական խունտայի աղախինը»,- ասել է Դավիթ Հակոբյանը: