«Մերկուրի 2011» բիզնես-մրցանակաբաշխության ժամանակ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին խոստացել է, որ Վրաստանը Թուրքիայի և Ռուսաստանի հաշվին շուտով կվերածվի «նոր Սինգապուրի»:
Տարածաշրջանի կենտրոնի վերածվելու հեռանկարները, նրա խոսքով, շատ մեծ են, քանի որ Ռուսաստանում կոռուպցիա է տիրում և այնտեղից դուրս է հոսում կապիտալը, որը Վրաստանը պետք է իր կողմը գրավի, քանի որ իրենց երկրում կոռուպցիա չկա:
Սահակաշվիլին նաև նշել է, որ Թուրքիան նույնպես կապիտալի ավելցուկ ունի, և Վրաստանը պետք է օգտվի վերոնշյալ երկու հնարավորություններից:
«Վարդերի հեղափոխությունից» 7 տարի է անցել, և դա բավարար ժամկետ չէ, որպեսզի հոգեկերտվածքն ամբողջապես փոխվեր, և այսօր Վրաստանը «անթույլատրելիորեն աղքատ է» , սակայն այն Եվրոպայի ամենաարագ զարգացող տնտեսությունը դառնալու շանսեր ունի, հայտարարել է Սահակաշվիլին: