Ռուսաստանում նոր աղանդ է առաջացել, որի անդամները Վլադիմիր Պուտինին Պողոս առաքյալ են հայտարարել:
Աղանդը ղեկավարում է ոմն Ֆոտինյան, ով նախկինում դատված է եղել: Աղանդն արդեն իր հետևորդներն ունի Ռուսաստանի մի շարք շրջաններում:
Մեքենայությունների համար ժամանակին ազատազրկման ենթարկված Ֆոտինյան նշում է, որ Պուտինը նախկինում նույնպես անվայել գործերով է զբաղվել, երբ աշխատելիս է եղել ԿԳԲ-ում, սակայն երբ դարձել է նախագահ, «Աստծո շնորհն է իջել նրա վրա»:
Նոր աղանդի հետևորդները կրոնական սաղմոսների փոխարեն խորհրդային հայտնի «Թող լինի միշտ արևը» երգն են երգում և Ֆոտինյայի քարոզներն են լսում, ով պատմում է այն մասին, թե ինչպես է ծանոթացել Պուտինի հետ մի քանի հարյուր տարի առաջ, երբ նա իշխան Վլադիմիրն էր, իսկ ինքը` իշխանուհի Օլգան:
Պուտինի մամլո ծառայության ներկայացուցիչ Դիմտրի Պեսկովը «Собеседник»-ի հետ զրույցում հայտարարել է, որ ինքը տեղյակ չէ աղանդի գոյության մասին: Պեսկովը ընդգծել է Պուտինի «զսպվածությունը» ազգային սիրո ցանկացած դրսևորման նկատմամբ և նշել է, որ վարչապետին «համակիրներ են պետք և ոչ թե երկրպագուներ»: