«Հայկական ժամանակ» օրաթերթը երեկ ԱԺ-ում հարց է ուղղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` «Կարո՞ղ եք ասել ընդդիմության ներկայացուցիչները մինչև մայիսի 28-ը ազատ կարձակվե՞ն»:
««Չեմ կարող ասել»,- պատասխանել է վարչապետը: Օրաթերթի լրագրողի հետ զղրույցում նա հրաժարվել է մեկնաբանել նաև «Մեդիամաքսին» Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցը. «Ես կարծում եմ, որ դուք 2-րդ նախագահի հայտարարությունը յուրովի եք մեկնաբանում, դրա համար ես ձեռնպահ կմնամ մեկնաբանություններից»:
Սարգսյանը նաև խոսել է Հայ Ազգային Կոնգրեսի նկատմամբ իշխանության վերաբերմունքի մասին. «Մենք շատ հարգալից վերաբերմունք ենք դրսևորում ընդդիմության ցանկացած առաջարկի, հայտարարության վերաբերյալ, որովհետև դա իրենց իրավունքն է, և դա իրենք իրականացնում են քաղաքական պայքարի կանոնների ներքո»: