Home / Հայաստան / Աբովյան փողոցում նոր արձան կտեղադրվի

Աբովյան փողոցում նոր արձան կտեղադրվի

Երևանի քաղաքապետարանի գեղարվեստի խորհուրդն այսօր քննարկել է Գարեգին Նժդեհի ձիարձան-հուշարձանի` նույնանուն հրապարակում տեղադրման և Երևան քաղաքում հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի արձանի տեղադրման առաջարկները։

Նիստը վարել է խորհրդի նախագահ, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ով առաջարկել է հետաձգել հարցի քննարկումը՝  Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետին հանձնարարելով հաջորդ նիստին հարցը ներկայացնել մասնագիտական խմբի կողմից համակողմանի քննարկելուց հետո։


Գեղարվեստի խորհուրդը քվեարկությամբ հավանություն է տվել հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի արձանի տեղադրման հարցին։

Առաջարկված երկու տեղերից խորհուրդը հավանություն է տվել արձանը Աբովյան փողոցում`  նախկին մանկական հանրախանութի հարակից տարածքում, բարերարի միջոցներով կառուցված  «Առնո Բաբաջանյան»  համերգասրահի հարևանությամբ տեղադրելու առաջարկին։