Բրիտանական This Morning հաղորդմանը հյուրընկալված պարուհի Չելսի Չերմսը հայտարարել է, որ իր կուրծքն ամենամեծն է աշխարհում:
Էկզոտիկ մերկապարերուհի Չելսին բողոքում է, որ նրանից հետո, երբ նա մեծացրել է իր կուրծքը, մարդիկ դադարել են նայել իր աչքերին:
«Ես սեփական ցանկությունների գերին եմ դարձել: Ինձ թվում էր, որ մեծ կուրծքը կարող է բնորոշել իմ վերաբերմունքը գեղեցկությանը` ինչպես արտաքին, այնպես էլ ներքին, սակայն այժմ իմ հոգին ոչ մեկին չի հետաքրքրում, բոլորը միայն կրծքերիս են նայում»,- իր ապրումներով հաղորդավարների հետ է կիսվել Չերմսը:
«Երբ առաջին վիրահատությունն էի անում, վիրաբույժները հատուկ պոլիպրոպիլենից իմպլանտներ են տեղադրել, որոնք այժմ արգելված են պլաստիկ վիրաբուժության մեջ: Այն հատուկ շիճուկ է արտադրում, որը խթանում է կրծքի աճը: Այդ գործընթացը կարող է անվերջ շարունակվել: Ես դիմել եմ վիրաբույժներին, որպեսզի օգնեն փոքրացնել կուրծքս: Հուսով եմ` ամեն ինչ շուտով կավարտվի»,-եզրափակել է Չելսին:
Ներկայումս նրա կուրծքը շարունակում է աճել ամիսը 1 դույմ արագությամբ, հայտնում է Mignews.com-ը: