Մայիսի 13-ին՝ ժամը 00.35-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզում՝ Իջևան-Բերդ ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ 2121» մակնիշի 04 ՏՏ 008 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին, որի հետևանքով 1994թ.-ին ծնված Սևակ Ալավերդյանը և 1982թ.-ին ծնված Հայկ Պապյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել են Իջևան քաղաքի հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածների վիճակը գնահատվել է ծանր: