Home / Հայաստան / Խաչիկյանը կրկին վատացել է վարկաբեկող տեսանյութի ի հայտ գալուց հետո

Խաչիկյանը կրկին վատացել է վարկաբեկող տեսանյութի ի հայտ գալուց հետո

Երեկ կրկին Ազգային Ժողովում խոսք է գնացել Սոցիալական ապահովության պետական ծառայության և դրա նախկին ծառայության պետ Վազգեն Խաչիկյանի մասին, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

«Վերահսկիչ պալատի նախագահն իր հաշվետվության մեջ անդրադարձել է հիմնադրամում հայտնաբերված խախտումներին և դրանց արդյունքում դատախազություն ուղարկված նյութերին: Մենք լրացուցիչ տեղեկություններ ենք ստացել այս գործի բացահայտման նախապատմության մասին: Մեր աղբյուրը պատմում է, որ իր պաշտոնավարած շրջանում Խաչիկյանը հաճախ էր մեկնում Վրաստան`հանգստանալու և զվարճանալու: Կերուխումերից մեկի ժամանակ նա գինովցած վիճակում մի շարք` իր համար վտանգավոր հայտարարություններ է արել, որի ժամանակ պատմել է, թե ինչ «ավանդույթներ» են մշակվել իր ղեկավարած հիմնարկում: Նաև այլ պաշտոնատար անձանց անուններ է տվել, ովքեր մասնակից են ու կողմ են այդ «ավանդույթների» պահպանմանը: Ասում են`այդ հարբած խոստովանությունները  տեսագրվել են ու ձայնագրվել են, ապա դրվել համապատասխան անձանց սեղաններին, ինչը և ճակատագրական է դարձել Խաչիկյանի համար: Մեր տեղեկություններով, վերջին օրերին Խաչիկյանի առողջական վիճակը կրկին վատացել է, սակայն ասում են`այս անգամ հոգեկան առողջության մասին է խոսքը: Նրա հետ կապվել չի հաջողվում անգամ ընկերներին»: