Մայիսի 14-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Կարսոն քաղաքում տեղի ունեցած մրցամարտում WBA-ի վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Անդրե Ուորդը մրցավարների որոշմամբ հաղթող ճանաչվեց Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հետ մրցապայքարում:
Աբրահամի մենամարտը լարված պայքարում չանցավ:
Միայն առաջին ռաունդների ընթացքում ռինգում հավասար պայքար էր ծավալվել, սակայն հետագայում Աբրահամը նվազեցրել է ակտիվությունը, և ժամանակի մեծ մասն անցկացրել է պաշտպանվելով: Բոլոր երեք մրցավարները որոշում են կայացրել ի օգուտ Ուորդի` 120-108, 118-110, 118-111:
Նշենք, որ բռնցքամարտի մասնագետները Արթուր Աբրահամի պարտությունը պատահական չեն համարում` արձանագրելով, որ 31-ամյա բռնցքամարտիկն արդեն անցել է իր կարիերայի լավագույն հատվածը: 2010 թվականի մարտից ի վեր Աբրահամը 4 մրցավեճ է անցկացրել և պարտվել է 3 անգամ` Անդրե Դիրելին, Կարռլ Ֆրոչին և Անդրե Ուորդին: