Յեմենի հարավում գտնվող Թաիզ քաղաքում կառավարության զորքերը տանիքներից կրակ են բացել հակակառավարական ցույցի մասնակիցների ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել են ամենաքիչը 15 մարդ: Այս մասին հայտնում է euronews-ը:
Յեմենում երկրի նախագահ Ալի Աբդուլահ Սալեհի դեմ ցույցերը սկսվել են դեռևս հունվար ամսից` ոգեշնչված Թունիսի և Եգիպտոսի հեղափոխություններից: Նշենք, որ Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի կողմից մշակված կարգավորման ծրագրին անցած ամիս ձախողվեց, քանի որ Սալեհը վերջին պահին հրաժարվեց ստորագրել համաձայնեցված տեքստը:
Շաբաթ օրը Սանա է ժամանել Պարսից ծոցի համագործակցության երկրների խորհրդի գլխավոր քարտուղար Աբդուլատիֆ ազ-Զայնին, ում այցի նպատակն էր փորձել Յեմենի ապագայի վերաբերյալ քննարկումներին նոր շունչ հաղորդել: