Home / Հայաստան / «Ինքնագիր» ակումբը պատմվածքների հերթական մրցույթն է հայտարարել

«Ինքնագիր» ակումբը պատմվածքների հերթական մրցույթն է հայտարարել

«Ինքնագիր» գրական ակումբը գարուն-ամառ 2011 մրցանակի համար պատմվածքների մրցույթ է հայտարարել:

Համաձայն մրցույթի պայմանների, պատմվածքները պետք է լինեն չհրապարակված, 3-ից 40 էջերի սահմաններում, բնագիր լեզուն` հայերեն:

«Ինքնագիր» գրական մրցանակը տրվում է երեք հոգուց բաղկացած ժյուրիի որոշմամբ։ Հաղթողին շնորհվում է 40000 դրամ:

Պատմվածքներն ուղարկելու վերջնաժամկետն է 2011թ. օգոստոսի 31-ը:

Նշենք, որ մինչ օրս լավագույն պատմվածքի համար «Ինքնագիր» մրցանակին են արժանացել`

2010 ամառ-աշուն շրջանում Անուշ Բաբաջանյանի «Հայկի պատմությունը և…»

2009-2010թթ ձմեռ-աշուն շրջանում Գրիգոր Սարգսյանի «Գայլերի գերատեսչությունը» , իսկ «Ինքնագիր» ակումբի առանձին մրցանակին արժանացավ Վահե Բուդումյանի «Աշը ընգերուհուն Ք*** էր» պատմվածքները:

2009թ. աշնանային շրջանում Նառա Վարդանյանի «Լուսինը թփերի մեջ» , իսկ ժյուրիի հատուկ մրցանակին արժանացավ Կարեն Անտաշյանի «Ականջներդ կկտրեմ» պատմվածքները:

2009թ. օգոստոսին Դորիան կեղծանունով հեղինակի «Սատանան մայրամուտին» պատմվածքը: