Գրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի սցենարով պատրաստված` մարտի 1-ի իրադարձությունների մասին պատմող «Հայաստանի կորսված գարունը» փաստավավերագրական ֆիլմի անգլերեն տարբերակը մի քանի օրից պատրաստ կլինի, տեղեկացնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
«Տիգրան Պասկևիչյանն ասել է, որ ֆիլմի անգլերեն տարբերակի պատրաստման հիմնական աշխատանքներն արդեն ավարտված են` մնացել են տեխնիկական բնույթի հարցեր, որոնք մի քանի օրից կավարտեն: Ֆիլմում հեղինակի խոսքն անգլերեն է, գործող անձանց տվյալները և բանավոր խոսքը ներկայացված են տիտրերով: «Հայաստանի կորսված գարունի» անգլերեն տարբերակի շնորհիվ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները, միջազգային կառույցների ներկայացուցիչները և Հայաստանի ներքին կյանքով հետաքրքրվող ցանկացած օտարերկրացի առանց թարգմանչի օգնության կարող է տեղեկանալ, թե ինչ է տեղի ունեցել 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում և որոնք են եղել այդ իրադարձությունների պատճառները»: