Հայ Ազգային Կոնգրեսի այսօրվա քաղխորհրդի նիստի ժամանակ քննարկվել են մայիսի 31-ին կայանալիք հանրահավաքի նախապատրաստման ընթացքը, Հայ Ազգային Կոնգրեսի կառույցների ընդլայնումը, մասնավորապես, Դավթաշենում, Նոյեմբերյանում և Դիլիջանում գրասնեյակներ բացելու հարցը:
Այս մասին Epress.am-ին նիստից հետո հաղորդել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Քննարկվել է նաև Կոնգրեսի աշխատանքը օտարերկրյա պատվիրակությունների հետ, այն դիրքորոշումներն ու փաստարկները, որոնք պետք է ներկայացվեն օտարերկրյա պատվիրակությունների դեսպաններին»,- ասել է Լևոն Զուրաբյանը: