Մայիսի 17-ին, ժամը 07.45-ին, ոստիկանության «Երևան» կայարանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Հաճըն-Եղվարդ գծահատվածում էլեկտրական գնացքը հարվածել է 10-12 տարեկան երեխայի, տեղեկացնում են Ոստիկանությունից:
Օպերատիվ խումբը պարզել է, որ Վարդենիս-Մասիս էլեկտրական գնացքը ժամը 7.20-ին Նոր Հաճըն-Եղվարդ ճանապարհի 37-րդ կմ-ի 4-րդ պիկետում հարվածել է 11-ամյա Ռուստամ Թ.-ին և պատճառել մարմնական վնասվածքներ:
Երեխան տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: